ԵՏՀ ղեկավարի եղբայրը նոր պաշտոնում է նշանակվել

14.03.2016, 20:59
Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, նոր նշանակում է ստացել։
ԵՏՀ ղեկավարի եղբայրը նոր պաշտոնում է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, նոր նշանակում է ստացել։

Ինչպես հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սարգսյանը նշանակվել է Բուլղարիայում հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնից ազատվել է Արսեն Սհոյանը։

Արմեն Սարգսյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, Ջ.Մարշալի անվան անվտանգության հարցերի ուսումնասիրության եվրոպական կենտրոնի ռազմավարական հետազոտությունների և պաշտպանական էկոնոմիայի քոլեջը (Գերմանիա), Սենթ Ջոն համալսարանական քոլեջի դասընթացները (Մեծ Բրիտանիա)։

Աշխատել է Պաշտպանության նախարարության արտաքին կապերի կառուցներում, եղել է Հայաստանի ռազմական կցորդ Չինաստանում և ԱՄՆ–ում։ 2008-2016 թվականներին զբաղեցրել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Համատեղությամբ եղել է դեսպան Վիետնամում, Կորեայում, Սինգապուրում, Մոնղոլիայում։ -0-