+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայ էքստրասենսի սպանության համար մեղադրվողը հրաժարվում է ներկայանալ դատական նիստերին

16:56
12 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Էքստասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը նախօրեին Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել դատական նիստերին, հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Պարոն դատավոր, ես հրաժարվում եմ նիստերին ներկայանալ, դրանք կարող են շարունակվել առանց իմ ներկայության։ Պատճառը քննչական խմբի կողմից ներկայացված շինծու մեղադրանքն է, Դուք էլ, որպես փորձառու դատավոր, պետք է ըստ արժանվույնս գնահատեիք դա։ Ես մի քանի անգամ փորձում էի հայտարարություններ և միջնորդություններ անել, ինչին Դուք ընդառաջ չգնացիք։ Քննչական խմբի հանցավոր գործունեությունը հաշվի առնելով` հասկացա, որ սխալվել եմ` վստահելով արդար դատաքննությանը։ Չեմ վստահում Ձեզ և քննիչին։ Կարծում եմ` վճիռս արդեն պատրաստ է, և Դուք պետք է փրկեք քննչական խմբին խայտառակությունից, դա ձեր ներքին համոզմամբ, ճիշտ է։ Ես իմ հարցերը կլուծեմ միջազգային չափանիշներով։ Կգա օրը, երբ եվրոպացիները ճշմարիտ որոշում կկայացնեն։ Դուք ինձ զրկում եք ազատությունից, ընտանիքից, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և ամենայն բարիք»,- նշվում է նախօրեին տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Վարդան Աբրահամյանին Մուշեղ Մխիթարյանի` ուղղված նամակում, հաղորդում է թերթը։

Դատավորն այս գրությունն ընթերցելուց հետո ամբաստանյալից հետաքրքրվել է, թե պնդու՞մ է իր հայտարարությունը, ինչին ի պատասխան Մխիթարյանը նշել է, որ ոչ ինքը և ոչ էլ իր պաշտպան Մարինե Ֆարմանյանը չեն մասնակցի սույն գործով հետագա նիստերին։ «Հենց վճիռը լինի, կներկայանամ», – նետել է նա։

Թերթի տվյալներով, նախագահող դատավորը, ինչպես նաև ամբաստանյալի պաշտպանը պարզաբանել են, որ իր ցանկությամբ պաշտպանը չի կարող չմասնակցել նիստերին։ Մարինե Ֆարմանյանը դատարանից խնդրել է ժամանակ տրամադրել իր պաշտպանյալին վերջնական դիրքորոշում հայտնելու համար։ Դատավորը հնարավորություն է տվել ամբաստանյալին կրկին մտածել, գրում է թերթը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի