Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու բանուկ խաչմերուկներում
05.04.2025,
09:55
Երևանի երկու բանուկ խաչմերուկներում կկատարվի երթևեկության փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա – Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում և Լենինգրադյան – Հալաբյան փողոցների խաչմերուկում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես՝ Իսակովի պողոտայում՝ Էջմիածինից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:
Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով: