Երկու ամսով կսահմանափակվի Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի երթևեկը
19:10
03 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի պողոտաներից մեկում երթևեկը ժամանակավորապես կսահմանափակվի։
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 30-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնից մինչև Մ. Խորենացու փողոցի հատման վայրի երթևեկելի հատվածի մի մասը։
Նշված սահմանափակումը պայմանավորված է ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով։ -0-
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ