Երևանն աշխատում է ԵՄ–ի ավիատարածքին Հայաստանի միացման համաձայնագրի շուրջ

06.02.2017, 19:54
Համապարփակ օդային փոխադրումների համաձայնագրի շուրջ ԵՄ–ի հետ Հայաստանի բանակցությունների աշխատանքային խմբի առաջին նիստը կայացավ երկուշաբթի Երևանում:
Երևանն աշխատում է ԵՄ–ի ավիատարածքին Հայաստանի միացման համաձայնագրի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Համապարփակ օդային փոխադրումների (Եվրամիության և Հայաստանի միջև ընդհանուր օդային տարածքի) համաձայնագրի շուրջ ԵՄ–ի հետ Հայաստանի բանակցությունների աշխատանքային խմբի առաջին նիստը կայացավ երկուշաբթի Երևանում, հայտնում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել է Օդային համապարփակ փոխադրումների համաձայնագրի նախագծի նախնական տեքստը, ուրվագծվել են հնարավոր հարցերի շրջանակները։

Վեց մարդուց բաղկացած խումբը ստեղծվել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանագրով 2017 թվականի հունվարի վերջին։

Եվրամիության տրանսպորտի, հեռահաղորդակցությունների և էներգետիկայի խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 1–ին հավանություն է տվել ԵՄ ավիացիոն տարածքին Հայաստանի միացման բանակցությունների անցկացման մանդատին։ Համաձայնագիրն իրավունք է տալիս ազատականացնել թռիչքները Եվրամիության բոլոր երկրների հետ։

Հայաստանի ավիացիոն շուկայի համար տվյալ համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի, քանի որ նախատեսում է ավիացիոն շուկայի բաց և ազատական լինելու որոշակի մակարդակ։ Համաձայնագրին միանալու արդյունքում Հայաստանի և ԵՄ 28 երկրների միջև կգործի ավիացիոն ավելի ազատական ռեժիմ։ Դա նշանակում է ինտեգրում եվրոպական ավիաշուկայի հետ, հայ գործարարների օժանդակություն` արտաքին շուկաներ դուրս գալու համար, երկիրը որպես տարանցիկ կարևոր օղակ դարձնելու հնարավորություն։ -0-