Երևանին բացառիկ գորգ է նվիրաբերվել 2800-ամյակի կապակցությամբ (ՖՈՏՈ)

20.05.2018, 17:25
Երևանի պատմության թանգարանում «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում նախօրեին կայացել է «Երևան 2800» գորգի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը:
Երևանին բացառիկ գորգ է նվիրաբերվել 2800-ամյակի կապակցությամբ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի պատմության թանգարանում «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում նախօրեին կայացել է «Երևան 2800» գորգի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, գորգը պատրաստվել է «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից:

Գորգի բացման հանդիսավոր արարողությունն իրականացրին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Մեգերյան կարպետ» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մեգերյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին գորգի ստեղծման առաջին իսկ օրվանից ընկերությանն աջակցելու համար, նկատել է, որ «Երևան 2800» գորգն իսկապես կարևոր նվեր է Երևանին:

 - рис.1

«Այսօր մեր սերունդներին ենք փոխանցում ինքնատիպ մի գորգ, որում ներկայացված են Հայաստանի բոլոր 12 մայրաքաղաքները: Եվ, ընդհանրապես, բոլորիս համար իսկապես հպարտություն է, որ մասնակիցն ենք դառնում Երևանի հիմնադրման 2800-ամյակի թե՛ այս և թե՛ բոլոր միջոցառումներին ու նախաձեռնություններին», - նշել է քաղաքապետը:

Քաղաքապետարանից հիշեցնում են, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության հետ համատեղ «Երևան 2800» գորգի ստեղծման մեկնարկը տրվեց ուղիղ մեկ տարի առաջ:

Գորգը գործված է բնական հումքով, բրդյա թելերով, լայնությունը 4մ է, երկարությունը՝ 7մ: Հոբելյանական գորգի կենտրոնական դաշտում պատկերված է Երևանի ծննդյան վկայականը՝ ուրարտական շրջանի սեպագիր արձանագրությունը:

Գորգի հիմնական խորհրդանշական տարրերն են կենտրոնական դաշտի աջ և ձախ կողմերում գտնվող կերպարները՝ Էրեբունի բերդաքաղաքի հիմնադիր Արգիշտի արքան և նոր Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

«Երևան 2800» գորգը մեկ տարի շարունակ ցուցադրված կլինի Երևանի պատմության թանգարանի նախասրահում: -0-