Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր. Ոստիկանություն

25.03.2016, 11:06
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ էր:
 Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր. Ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ էր, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նախօրեին հայկական ԶԼՄ–ներում լուր էր հայտնվել այն մասին, որ Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռներից մեկում ռումբ է դրված։ Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը հայտարարություն էր տարածել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հավանական պայթյունի վերաբերյալ տեղեկությունը կստուգեն իրավապահ մարմինները։

«Ահազանգը կեղծ էր։ Միայն դա կարող եմ ասել»,– ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։

Ողջ օրվա ընթացքում Ոստիկանության և ԱԻՆ հաշվարկները հերթապահել են օդանավակայանի շենքում, կինոլոգները զննել են տարածքը և օդանավակայանի կայանատեղիի մեքենաները։ -0-