Երևանի արյունաբանական կենտրոնը հիվանդությունների հայտնաբերման և բուժման նոր մեթոդներ կկիրառի

18.07.2017, 15:22
Երևանի արյունաբանական կենտրոնը և Բժշկական գենետիկայի կենտրոնը Հայաստանում երեքշաբթի գործակցության հուշագիր ստորագրեցին։
Երևանի արյունաբանական կենտրոնը հիվանդությունների հայտնաբերման և բուժման նոր մեթոդներ կկիրառի
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. / Նովոստի-Արմենիա/. Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը և Հայաստանի բժշկական գենետիկայի ու առաջնային առողջության պահպանման կենտրոնը երեքշաբթի գործակցության հուշագիր ստորագրեցին։

«Բժշկությունը ոչ միայն պրակտիկ գործունեությունն է, այլ նաև գիտությունն է։ Առանց բժշկի և կենսաբանի, բժշկի և գիտնականի միջև կապի շատ դշվար է Հայաստանում զարգացնել առողջապահության ոլորտը։ Այսօր մենք համագործակցություն ենք սկսում Հայաստանի առաջատար գիտական կենտրոններից մեկի հետ և, քանի որ արյան մի շարք հիվանդությունների պատճառը գենետիկ տարբեր մուտացիաներն են, մենք ավելի բարենպաստ պայմաններ ենք ստեղծում հիվանդության հայտնաբերման և բուժման համար»,– լրագրողներին ասաց Արյունաբանական կենտրոնի տնօրեն, Առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սմբաթ Դաղբաշյանը։

Նրա խոսքով, գենի սեգմենտավորումն ուռուցքային հիվանդությունների դեպքում թույլ է տալիս ավելի հստակ ախտորոշումներ կատարել մոլեկուլային մակարդակով, քանի որ այսօր արտադրվող դեղորայքն ունի մոլեկուլային, այսպես կոչված, թիրախային ազդեցություն։

Загружается новость ... "Право"

«Հետևաբար, հիվանդի մոտ այս դեֆեկտի հայտնաբերումը թույլ կտա ավելի թիրախային բուժում նշանակել, և մենք կկարողանանք բուժման ավելի արդյունավետ մեթոդ կիրառել»,– ավելացրեց արյունաբանը։

Ինչպես ավելացրեց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր գենետիկ, Բժշկական գենետիկայի ու առաջնային առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը, կենտրոնը կարող է նաև հնարավորություն ընձեռել հայտնաբերելու գենետիկ փոփոխություններով ռիսկի խմբերը, ինչպես նաև գենետիկ այն փոփոխությունները, որոնց նկատմամբ հիվանդը կայուն է դառնում։ -0-