6-րդ հարկից ընկած փոքրիկին վիրահատել են. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11.09.2019,
18:06
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան վիրահատվել է

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան վիրահատվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Այդ մասին գրել է ԲԿ–ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը Facebook–ի իր էջում։
Նրա խոսքով, վիրահատությունը հաջող է անցել։
«Փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ: Կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում՝ ինտրամեդուլյար օսթեոսինթեզ»,– գրել է Դերձյանը։
Հիշեցնենք, որ երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Տղան երկու օր առաջ էր գիտակցության եկել ու ճանաչել ծնողներին: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել էր սեպտեմբերի 5-ին՝ անգիտակից վիճակով: Երեխան ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, գլխի, ողնաշարի և մարմնի այլ հատվածներում: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն: -0-

Загружается новость ... "Лево"