Երբ գալիս է սեպտեմբերը. խորհուրդներ մասնագետներից
29.08.2016,
19:08
Սեպտեմբերի 1–ը պատասխանատու օր է ոչ միայն երեխաների, այլ նաև նրանց ծնողների համար։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 1–ը պատասխանատու օր է ոչ միայն երեխաների, այլ նաև նրանց ծնողների համար։ Նրանք, որպես կանոն, առաջին դասարանցիներից ոչ պակաս են հուզվում և փորձում անել հնարավորինը, որ նորաթուխ դպրոցականներն արագ հարմարվեն իրենց համար նոր իրականությանը։
Հոգեբան, Psylife հոգեբանական օժանդակության կենտրոնի տնօրեն Լիլիթ Խաչատրյանի խոսքով, 6-7 տարեկան հասակը հոգեբանությունում ճգնաժամային է համարվում, երբ երեխաներն առաջին անգամ դպրոց են գնում, և նրանց սոցիալական «ես»–ն արմատապես փոխվում է, ինչին նրանք պետք է հարմարվեն։
Դա սթրես է ոչ միայն երեխայի, այլ նաև նրա ծնողների համար, ովքեր հաճախ իրենց լարվածությունը փոխանցվում է երեխաներին և ավելի է խանգարում այդ գործընթացին։
«Երեխաներին պետք է միշտ օգնել, եթե նույնիսկ սկզբնական փուլում իրենց մոտ մի բան չի ստացվում։ Շատ ճիշտ է սեպտեմբերի առաջին օրերին երեխայի կողքին լինել, այդ իսկ պատճառով կան ծնողներ, ովքեր արձակուրդ են վերցնում, որ օգնեն իրենց երեխային ավելի թեթև հաղթահարել այդ ժամանակահատվածը»,– ասաց Խաչատրյանը։
Հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին միանգամից չկտրել իրենց համար սովորական դարձած խաղերից և չբեռնել ուսումով, այլ, հակառակը, համատեղել այդ երկու զբաղմունքները։
«Առաջին դասարանցիների օրվա ծրագիրը պետք է կառուցվի այնպես, որ համատեղի ուսումնական գործընթացը խաղայինի հետ։ Երեխաները չպետք է զգան ռեժիմի կտրուկ փոփոխություն, ամեն ինչ պետք է կատարվի աստիճանաբար»,– ընդգծեց նա։
Վնասվածքաբան–օրթոպեդ Արտակ Գալստյանն իր հերթին մի քանի գործնական խորհուրդ տվեց, թե ինչպես է ճիշտ ընտրել դպրոցական պայուսակներ և կոշիկ, որ առողջությանը վնաս չհասցվի։
Մասնագետի խոսքով, երեխայի պայուսակը չպետք է 2 կգ–ից ծանր լինի, առավելագույնը` 3 կգ, այդ իսկ պատճառով նա խորհուրդ է տալիս ծնողներին ավելորդ առարկաներ երեխայի պայուսակի մեջ չդնել։
«Ավելի լավ է գնել խիտ, բայց թեթև կտորից պայուսակներ, իսկ ահա կաշվե պայուսակներ գնել պետք չէ, քանի որ դրանք երեխայի համար շատ ծանր են»,– ասաց նա։
Բժիշկն ավելացրեց նաև, որ 6 տարեկանից սկսած ծնողները երեխայի համար պետք է սուպինատորով` ոտնաթաթի բեռնվածությունը նվազեցնող և ներբանի կայունությունն ապահովող ներդիրով կոշիկ գնեն հարթաթաթությունից խուսափելու համար, ինչպես նաև փակ հետևի մասով, որն ապահովում է ոտքի ճիշտ ձևը։
Ուսուցիչներին մասնագետը խորհուրդ չի տալիս ողջ դասի ընթացքում երեխաներից պահանջել նստել ուղիղ` ձեռքերը սեղանին, որովհետև դա հանգեցնում է մկանային գերլարվածության, ինչը հետագայում կարող է տհաճ հետևանքներ ունենալ երեխայի առողջության համար։ -0-