Ե՞րբ միջազգային ավիաընկերությունները կվերականգնեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան. Փաշինյանը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարել է, որ արդեն սեպտեմբերին մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր ավիաչվերթները դեպի Հայաստան:
«Մենք պլանավորում ենք, որ սեպտեմբերի կեսերից, որքան հասկացա Քաղավիացիայի կոմիտեն հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են, որ պատրաստվում են վերականգնել ավիաչվերթները դեպի Հայաստան»,- նշել է Փաշինյանը:
Նա հայտնել է, որ նաև փոփոծություններ են եղել կարանտինային ռեժիմում:
«Մենք փոփոխություններ են իրականացրել կարանտինային ռեժիմի հետ կապված: Արտեկրից ժամանած այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են հենց տեղում հանձնել կորոնավիրուսի թեստ, և մեկ օրվա ընթացքում պատասխանները կլինեն, և եթե բացասական է պատասխանը, ապա նրանք կարող են կարանտին չանցնել»,- նշել է վարչապետը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանը այլ երկրների քաղաքացիների համար որևէ մուտքի արգելք չի սահմանել օդային սահմաններով:
«Օդանավակայաններում այս պահին կառուցվում են նմուշառման մոտ 20 կետեր և այն քաղաքացիները, որոնք կցանկանան տեղում նմուշառում իրականացնել, ունենալու են այդ հնարավորությունը»,- հայտնել է նա:-0-