ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան
03.02.2016,
19:17
Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան:
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան, հայտնում է տարածաշրջանային ԶԼՄ–ները` վկայաբերելով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։
Նա նշեց, որ այցի շրջանակում միջնորդները կքննարկեն ղարաբաղյան կարգավորման գործընթացը Բեռնում դեկտեմբերի 19–ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայացած հանդիպումից հետո։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-