Ձյունը Հայաստանում կդադարի
28.12.2016,
10:45
Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանի ողջ տարածքում դեկտեմբերի 28-30–ը:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանի ողջ տարածքում դեկտեմբերի 28-30–ը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29–ի լույս գիշերը կնվազի 2-3 աստիճանով, իսկ դեկտեմբերի 30–ին նույնքանով կբարձրանա։
Երևանում չորեքշաբթի և հինգշաբթի սնդիկի սյունը ցերեկային ժամերին կտատանվի 2-4 աստիճան ցրտի սահմաններում, իսկ ուրբաթ օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա և կկազմի զրոյից երկու աստիճան ցուրտ։ -0-