Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը

18.09.2019, 17:30
Բացահայտվել է կաշառք ստանալու և տալու դեպք
Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բացահայտվել է կաշառք ստանալու և տալու դեպք, հայտնում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությանը մասնակից այլ անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ: -0-