414.49
4.78
386.98
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ձերբակալվել է 3 անձ` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

19:23
19 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցների ինքնությունը։

Երեք անձ ձերբակալվել է` 2000 թ. ծնված Վ.Բարսեղյանը, 1986թ. ծնված Ռ.Մուրադյանը և Զ.Բաղդատյանը։

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, քրեական գործով նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական գործողությունների, զննության են ենթարկվել նաև դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունները և միջոցներ ձեռնարկվել ինչպես ականատես անձանց, այնպես էլ՝ Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգությունների մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

полиция, митинг, Ереван

Տեսանյութերում պատկերված անձանցից 3-ը հայտնաբերվել են, անհատականացվել նրանց գործողությունները և ձերբակալվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կասկածյալներն ապրիլի 13-ից սկսած մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում նախաձեռնած հավաքներին, երթերին, իսկ դեպքի օրը, գտնվելով Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում, իրականացրել անկարգություններ, կոտրել հանրային գույքը, վնասել ոստիկանության մեքենաները։

Загружается новость ... "Право"

Հաղորդագրության համաձայն, կասկածյալները հարցաքննվել են, նրանցից երկուսի մասնակցությամբ զննվել են տեսագրությունները, որի ժամանակ նկարագրել են իրենց գործողությունները՝ ուղղված հանրային գույքի ոչնչացմանը, որոնց հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը։

Հակաիրավական վարքագիծ դրսևորած անձանց տարիքային խումբը, ըստ քրեական գործի տվյալների, տարբեր է՝ ներառելով ինչպես պատանիներին (18 տարեկան), այնպես էլ՝ չափահաս և միջին տարիքի տղամարդկանց (32 տարեկան), նրանցից ոմանք դեպքի օրը գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։

Նախաքննությունը շարունակվում է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
10:00
01 Հունիսի 2023
Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի առթիվ 115 մլն դրամ է տրամադրել Երևանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող նպաստառու ընտանիքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով