Դռները բացեք` գարուն է գալիս

01.02.2018, 10:37
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Դռները բացեք` գարուն է գալիս
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Փետրվարի 2–ից 5–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ Փետրվարի 1–ից 5–ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում նշված ժամանակահատվածում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 7-10 աստիճան, գիշերը սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ։ -0-