Դատախազությունը Վարդան Ղուկասյանից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

29.08.2024, 11:15
Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետից  բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
Դատախազությունը Վարդան Ղուկասյանից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, հայտնում է ՀՀ դատախազությունը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝

  • 17 անշարժ գույք.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 2 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
  • 218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: