437.27
4.41
404.32
-2
Եղանակը Երևանում
Հայ

Դա ի՞նչ խոսալու ձև է. վարչապետը բարկացել է Տիգրան Ուրիխանյանի վրա և նրան «թոփ զրո» պատգամավոր անվանել (ՎԻԴԵՈ)

19:15
17 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ թեժ խոսակցություն է տեղի ունեցել վարչապետի և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի միջև, ով նախկինում եղել է «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչ: 

Загружается новость ... "Лево"

«Միշտ մտածել եմ, որ ձեր իշխանության օրոք և պայմաններում չի կարող լինել իրավիճակ, երբ որևէ պետական կառույցի պարտավորություն քաղաքացու նկատմամբ չիրականացվի, առավել ևս որեւէ պետական կառույցի պարտավորություն որևէ քաղաքացու նկատմամբ չիրականացվի, քաղաքացին դիմի դատարան, կառույցը բողոքարկի, բայց պարտվի , քաղաքացին շահի, հետո կառույցը դիմի հաջորդ ատյան բողոքարկի նորից պարտվի, հետո դիմի երրորդ ատյան՝ պարտվի, այդ թվում Սահմանադրական դատարան եւ վերջապես արձակվի դատարանի օրինական վճիռ։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության համար փաստաթուղթ արձակվի, կատարողական թերթ, որպեսզի կատարվի հարկադիր կարգով այդ պարտավորությունը, բայց էլի դա տեղի չունենա։ Այս տարվա դեռ հունվարի 22–ին, կայացել է վերջնական վճիռ, որով ՊՆ–ն պարտավորվել է սոցիալական շարժման համահիմնադիր և պահեստազորի սպաների շահերի պաշտպանությունը համակարգող, պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանին փոխհատուցել իրեն օրինական կարգով հասանելիք, չվճարված արձակուրդայինները։ Մինչ օրս չի կատարվել եռաստիճան դատական գամակարգով անցած վճիռը։ Այստե՞ղ է «Top 10 of the Ministers» Պաշտպանության նախարարը, այստեղ չէ։ Կարո՞ղ է արդյոք ձեր իշխանության օրոք նման բան լինել: Քաղաքացու հանդեպ պարտավորությունը չկատարվի այն էլ օրինակա ուժի մեջ մտած վճռով»,– հարցրել է Ուրիխանյանը։

Ուրիխանյանի հարցին պատասխանել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Բուն կատարողական վարույթին ծանոթ չեմ, անպայման կծանոթանանք, կհասկանանք, թե որն է պատճառը, որ կատարողական վարույթը նման ձգձգում է ունեցել, բայց ինձ հուշեց Պաշտպանության փոխնախարարը, որ կառավարության որոշման նախագիծ կա վերաբաշխում կատարելու մասին, որը նախատեսված է հենց դատական ակտերից բխող ՊՆ պարտականությունները կատարելու հետ, այնպես, որ  կարծես թե այդ խնդիրը լուծվում է։ Մնացած մասով կուսումնասիրենք ու կտեղեկացնենք»,- նշել է նա Ուրիշխանյանի հարցին ի պատասխան:

Загружается новость ... "Право"

«Էս ճի՞շտ որոշում էր, արդարադատության նախարարին բերել պատասխան տալու»,- սկսել է իր արձագանքը Տիգրան Ուրիխանյանը և նշել, որ այն ինչ որ պետությունը պետք է աներ հայրենիք, մարդու կյանք պահած սպայի նկատմամբ, չի արվել:

«Մինչև օրս ի՞նչն է քննարկվում, տվեք այդ մարդու փողերը։ Երկրորդ՝ top ten of the ministers պաշտպանության նախարարը, հարգելի պարոն վարչապետ, բա չեք իմացել ինձ ու ձեզ դատի է տվել, ինչու համար, առաջին անգամ եմ ես այդպիսի բան տեսնում»,- նշել է Ուրիխանյանը:

Ուրիխանյանի արձագանքի ժամանակ միջամտել է վարչապետը՝ նշելով, որ Ուրիխանյանը պաշտպանության մասին խոսում է որպես «թոփ զրո» պատգամավոր և ասել՝ «Դա ի՞նչ խոսալու ձև է»: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են