COVID-19-ով վարակվածներից 800-ը գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, 388-ն ունեն հոսպիտալացման կարիք․ Թորոսյանը կոչով դիմել է ժողովրդին

24.10.2020, 15:54
COVID-19-ով վարակվածներից 800-ը գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, 388-ն ունեն հոսպիտալացման կարիք․ Թորոսյանը կոչով դիմել է ժողովրդին
COVID-19-ով վարակվածներից 800-ը գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, 388-ն ունեն հոսպիտալացման կարիք․ Թորոսյանը կոչով դիմել է ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչով դիմել է հայաստանցիներին։

Загружается новость ... "Лево"

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին:

Սիրելի՛ ժողովուրդ,

Խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին` դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հետևում դրանց` վտանգելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Թու'յլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ:

Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:

Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ.ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԶԻՆՎՈՐԻՆ ԵՆ ՊԵՏՔ»,- նշել է նախարարը։

Հայաստանում հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 75523 դեպք, որոնցից 50701-ն` առողջացած, 1157-ը` մահվան ելքով։ -0-


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչը. Հարգելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր...

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Суббота, 24 октября 2020 г.