ՀՀ-ում նախօրեին COVID-19-ից 5 մարդ է մահացել․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 46 տարեկան կին․ ԱՆ-ն մանրամասնում է

07.08.2020, 11:25

ԵՐԵՎԱՆ, 7 օհոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39985 դեպք, որոնցից 32008-ն` առողջացած, 777-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 172994 թեստավորում: 
Загружается новость ... "Лево"
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 166 նոր դեպք և 452 առողջացած։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 46 (կին), 58 (տղամարդ), 78 (կին), 73 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-