COVID-19–ի 3842 թեստավորում` 1 օրում, որից 392–ը` դրական, մահացել է 2 մարդ. ԱՆ–ն մանրամասնում է

25.09.2020, 11:22
COVID-19–ի 3842 թեստավորում` 1 օրում, որից 392–ը` դրական, մահացել է 2 մարդ. ԱՆ–ն մանրամասնում է
COVID-19–ի 3842 թեստավորում` 1 օրում, որից 392–ը` դրական, մահացել է 2 մարդ. ԱՆ–ն մանրամասնում է
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48643 դեպք, որոնցից 43401-ն` առողջացած, 947-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4002 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 276077 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 3842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 392 նոր դեպք: Ունենք 135 առողջացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 և 84 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 293 է:–0–