COVID-19–ից առողջացել է ևս 182 քաղաքացի, 2 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 46 տարեկան էր. ԱՆ

19.09.2020, 12:44
COVID-19–ից առողջացել է ևս 182 քաղաքացի, 2 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 46 տարեկան էր
COVID-19–ից առողջացել է ևս 182 քաղաքացի, 2 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 46 տարեկան էր. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած, 928-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 259664 թեստավորում: 

«Այսպիսով` երեկ կատարվել է 3737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 244 նոր դեպք: Ունենք 182 առողջացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 46 տարեկան կին և 88 տարեկան տղամարդ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։–0–