Ցավալի լուր. սրտի բարդ վիրահատություն տարած 4-ամյա Անգելինան մահացել է. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
19.03.2020,
12:49
Ցավալի լուր. սրտի բարդ վիրահատություն տարած 4-ամյա Անգելինան մահացել է. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի-Արմենիա/. 4-ամյա Անգելինան, ում ՀՀ-ի համար ունիկալ սրտի «արհեստական ձախ փորոք» կոչվող սարքի տեղադրման վիրահատություն էր անցկացվել, այսօր մահացել է: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Загружается новость ... "Лево"
Փոքրիկն ուներ սրտային հիվանդություն` կարդիոմիոպաթիա, և նրա առողջությունը կտրուկ վատթարացել էր։ Նա գտնվում էր Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոնում և բժշկական անձնակազմը պայքարում էր նրա կյանքի համար: Աղջնակին շտապ անհրաժեշտ էր «արհեստական ձախ փորոք» կոչվող սարքը, որն առաջին անգամ պետք է տեղադրվեր Հայաստանում։ Անգելինայի վիրահատությունն անցկացվել էր մարտի 9-ին:-0-