Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
10.10.2018,
21:28
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քիչ առաջ ժամանեց Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քիչ առաջ ժամանեց Հայաստան։ Այս մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում։
Կանադայի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:
«Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր», – նշված է տարածած հաղորդագրությունում։
Ի պատիվ Կանադայի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։
Կանադայի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի հոկտեմբերի 13-ին:–0–