Բլոգեր Դավիթ Մանուկյանը փակել է Նոր Արբատը տեսահոլովակի նկարահանման համար (ՎԻԴԵՈ)
17.01.2019,
16:21
Մոսկվայում բլոգեր Դավիթ Մանուկյանն իր գործընկերուհու հետ անցել են անմիջապես երթևեկելի մասով:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում բլոգեր Դավիթ Մանուկյանն իր գործընկերուհու հետ անցել են անմիջապես երթևեկելի մասով` խանգարելով տրանսպորտի երթևեկությանը, հայտնում է life.ru–ն։
dava_m անունով հայտնի բլոգերը փակել է Նոր Արբատը տեսահոլովակի նկարահանումների համար։ Տեսահոլովակի մի հատված հրապարակել է նրա գործընկերուհի Կարինա Լազարյանցը։
Ինչպես գրում է «Մոսկվա» գործակալությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունը փողոցի փակման փաստով ստուգում է սկսել։
«Տեղեկությունը ստուգվում է։ Պարզում ենք տեսահոլովակում պատկերված քաղաքացիների ինքնությունը, փորձում ենք կապվել նրանց հետ»,– ասել են տեսչությունում։ -0-