Բերդի փրկարարները ստացան հակառակորդի ԱԹՍ-ից խոցված շտապօգնության մեքենաների «յուղը վրան» տարբերակը (ՖՈՏՈ)
20.07.2020,
23:42
Բերդի փրկարարները ստացան հակառակորդի ԱԹՍ-ից խոցված շտապօգնության ավտոմեքենաների «յուղը վրան» տարբերակը.Փաշինյան. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որին հարվածել էր հակառակորդի ԱԹՍ-ը:
«Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին»,- գրել է նա՝ լուսանկարը հրապարակելով:
Փաշինյանը նաև հայտնել է, որ այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։
«Եվս մի մեքենա ձեռքբերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ հասան Տավուշ: Բարի և խաղաղ ծառայություն։ Եվ շնորհակալություն՝ անձնուրաց ծառայության համար»,- նշել է նա: