439.41
4.47
403.94
+7
Եղանակը Երևանում
Հայ

Beeline-ի աջակցությամբ ստեղծվել է երկու բջջային հավելված երեխաների զարգացման համար

15:01
11 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են երկու հայալեզու բջջային խաղ-հավելվածների գործարկման մասին, որոնք նպաստում են երեխաների և դպրոցականների մտավոր զարգացմանը, հայտնեցին ընկռրության մամուլի ծառայությունից:

Հավելվածները ստեղծվել են Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում: Խաղ-հավելվածներն անվճար հասանելի են Google Store մարքեթում 2016 թ. փետրվար ամսից սկսած։

«Our Day» հավելվածն առաջին հայալեզու զարգացնող խաղ հավելվածն է 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար: Խաղը հիմնականում նախատեսված է հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Ըստ սյուժեի` գլխավոր հերոսներն ամեն օր ծանոթանում են շրջապատող աշխարհի առարկաներին, սովորում գույների անվանումները և այլն: Այս խաղը նպաստում է երեխաների խոսակցական և ճանաչողական ունակությունների զարգացմանը: Հավելվածը նաև օգտակար է նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատող մասնագետների, ինչպես նաև ծնողների համար»,-ասված է հաղորդագրությունում:

Երկրորդ հավելվածը` «Let’s think»–ն ավելի շատ մտավոր ուղղվածություն ունի և նախատեսված է դպրոցականների համար: Այն օգնում է զարգացնել երեխայի տրամաբանությունը և քննադատական մտածողությունը: Խաղը ներառում է տարբեր բարդության մակարդակներ, իսկ հարցերն ու առաջադրանքներն զարգացնում են աշխարհայացքը, տրամաբանական մտածողությունը և բարձրացնում երեխայի ընդհանուր կրթական մակարդակը:

«Բջջային հավելվածների գործարկման ծրագիրը մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ այն ծնողներին, մանկավարժներին, ինչպես նաև իրենց` երեխաներին, հնարավորություն է տալիս ստանալու մասնագիտական օգնություն և զարգացնելու երեխայի ունակությունները: Ընդ որում, կարևոր է, որ ուսուցումն անցնում է խաղի ձևով, իսկ հավելվածը մայրենի լեզվով օգտագործելն ավելի հարմար է և հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այս ծրագրով Beeline-ի հետ մեր համագործակցությունը թևակոխեց որակապես նոր մակարդակ, քանի որ հատուկ կարիքներով երեխաների ուսուցման համար նախատեսված տեխնիկան դառնում է լայնորեն հասանելի` շնորհիվ նոր տեխնոլոգիաների և սարքավորումների: Մեր կողմից ստեղծված հավելվածների միջոցով ծնողները և մանկավարժները կարող են ստանալ բազմաթիվ օգտակար խորհուրդներ, իսկ իրենք` երեխաները, որպես կանոն, մեծ ուշադրություն են դարձնում ուսուցման նման ձևին: Երկու հավելվածներն էլ ուղղված են աճող սերնդի ուսուցմանը, որն էլ հենց մեր ապագայի գրավականն է», - ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Հավելենք նաև, որ Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր սկսած 2011 թ.-ից:

Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք» մանկական ներառական թատերախումբը, ինչպես նաև անցկացվել են արտ-թերապիայի կուրսեր, որոնք նպաստում են երեխաների ինտեգրմանը հասարակություն: «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը, երկրի 10 դպրոցներում ու մանկապարտեզներում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներով երեխաների համար։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
13:49
06 Մարտի 2024
Հայաստանում 3%–ով ավելացել է մահացության ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
12:52
06 Մարտի 2024
Հայաստանում գրանցվում է ծնելիության նվազում․ հունվարի տվյալներ
Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ