Beeline-ը GPRS-ռոումինգ ծառայություն է գործարկում Արցախում

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) ռոումինգ ծառայություն է գործարկում Արցախում, երեքշաբթի տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Այսուհետ Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգերի բաժանորդները ԼՂՀ տարածքում ռոումինգում գտնվելիս հնարավորություն կունենան օգտվելու բջջային ինտերնետից 45 դրամ/մեգաբայթ սակագնով:
«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները` դարձնելով դրանք ավելի պարզ և հարմար: GPRS-ռոումինգ ծառայության շնորհիվ ԼՂՀ տարածքում գտնվող մեր բաժանորդներն այժմ հնարավորություն կունենան օգտվելու բջջային ինտերնետից մատչելի սակագնով», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Արցախում գտնվելիս, ռոումինգի օգտագործման հետ կապված հարցերով կարող եք զանգահարել Beeline հաճախորդների աջակցման կենտրոն +374-8000-0612 անվճար հեռախոսահամարով:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ ($1 – 481,88 դրամ)։--0--