Բաքուն փորձում է ապակայունացնել Ռուսաստանը. Փաշինյանը՝ ադրբեջանցիների հակայկական հարձակումների մասին

25.07.2020, 17:34
Բաքուն փորձում է ապակայունացնել Ռուսաստանը. Փաշինյանը՝ ադրբեջանցիների հակայկական հարձակումների մասին
Բաքուն փորձում է ապակայունացնել Ռուսաստանը. Փաշինյանը՝ ադրբեջանցիների հակայկական հարձակումների մասին

 ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է ՌԴ-ում ադրբեջանցիների կողմից հայերի հարձակումները:

Загружается новость ... "Лево"

Փաշինյանն իր Facebook-յան էջում հրապարակել է հատված հարցազրույցից:

«Դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ»,- նշել է նա:

Նա չի կասկածում, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար:

«Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների եւ որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա»,- հայտնել է Փաշինյանը:

Հարցազրույցը եթեր կգնա մյուս շաբաթվա սկզբին: 

Հարձակումներ և սադրանքներ

Վերջին օրերին հայ օգտատերերը սոցցանցերում կոչ են անում ՌԴ-ում գտնվող հայրենակիցներին լինել զգոն, քանի որ ադրբեջանցիները խմբեր են ձևավորել և հարձակվում են հայերի վրա, անգամ ծերերի:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում կատարվող իրադարձությունները սադրանք է անվանել և նշել, որ բախումները ծրագրված են ադրբեջանցիների կողմից:

Ավելի վաղ հաղորդագրություններ է ստացվել հայկական և ադրբեջանական համայնքների միջև բախումների մասին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում: -0-