Ի Գործ․ Ազգային հերոս Կոմանդոսի Քաղաքացիական խորհուրդ ձևավորելու գաղափարը կյանքի է կոչվում (ՖՈՏՈ)

23.12.2020, 16:04
Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը Քաղաքացիական խորհուրդ ձևավորելու գաղափար է նախաձեռնել․ այն կյանքի կկաչվի. ՖՈՏՈ
Ի Գործ․ Ազգային հերոս Կոմանդոսի Քաղաքացիական խորհուրդ ձևավորելու գաղափարը կյանքի է կոչվում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի Քաղաքացիական խորհուրդ ձևավորելու գաղափարը կյանքի է կոչվում: Այս մասին հայտնել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոսֆեսոր Թաթուլ Մանասերյանը։ 

Загружается новость ... "Право"
«Բոլոր նրանք, ովքեր տալու բան ունեն հայրենիքին՝ իրենց մասնագիտական կենսափորձով, երկրի տնտեսության, ռազմա-արդյունաբերական համալիրի, գիտության և այլ ոլորտների զարգացման ծրագիր կամ հստակ ձևակերպված առաջարկ ունեն, կարող են միանալ: Երկար մեկնաբանություններ պետք չեն»,- գրել է նա Facebook-յան իր էջում: 

Նա առաջարկել է բոլոր հետաքրքրված անձանց նշել անուն ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ոլորտը:

«Ի գործ»,-կոչ է արել փորձագետը։-0-