Ազատազրկում է սպառնում անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար

23.02.2016, 12:36
Արմավիրի մարզի բնակիչ Կառլեն Տոնոյանը կարող է երկու տարվա ազատազրկման դատապարտվել 16 տարին չլրացած աղջկա հետ արտամուսնական կապի համար։
Ազատազրկում է սպառնում անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Արմավիրի մարզի բնակիչ Կառլեն Տոնոյանը կարող է երկու տարվա ազատազրկման դատապարտվել 16 տարին չլրացած աղջկա հետ արտամուսնական կապի համար։

Ինչպես հայտնում է դատական տեղեկատվական համակարգը, Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որ նա հանդիսանալով քսանմեկ տարին լրացած անձ, 2015թ. սեպտեմբերի 15-ից սեռական հարաբերությունների մեջ է մտել 1999 թվականի ծնված, անչափահաս Գայանե Հարությունյանի հետ։

Ըստ հաղորդագրության, Տոնոյանն այդ ժամանակվանից սկսած մինչև 2016թ. հունվարի 11-ը Արմավիրի մարզի Փշատավան գյուղի իր տանը Հարությունյանի հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություններ:

Կառլեն Տոնոյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ ՔՕ 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ։

Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընդունվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ -0-