Այսօր շուրջ 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

03.01.2023, 11:46
Այսօր շուրջ 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր շուրջ 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Շուրջ 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունվարի 3-ին ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Ազատամարտիկներ պողոտայի և նրբանցքների, Նոր Արեշ 3, 5, 12, 14, 16 փողոցների, Աթոյան անցուղու, Ռոստովյան, Չեռնիշևսկի, Կռիլով, Թորամանյան, Լոռիս Մելիքյան փողոցների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-