Փոխնախարար. Հայաստանն առաջընթաց է գրանցել աղետների ռիսկերի նվազման հարցում
15.12.2015,
16:09
Վերջին տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել աղետների ռիսկերի նվազման գործում` բազմաթիվ հաջողությունների հասնելով, երեքշաբթի ասաց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել աղետների ռիսկերի նվազման գործում` բազմաթիվ հաջողությունների հասնելով, երեքշաբթի ասաց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկերի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» 3–րդ համաժողովում։
«Մեկ տանիքի տակ հավաքելով աղետների կանխարգելման ոլորտում աշխատող հիմնական կառույցները` Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնել է աղետների ռիսկերի նվազման ազգային պլատֆորմի ստեղծում, հատուկ ռազմավարություն է մշակել` զարգացում և միջազգային չափանիշների համապատասխանեցում ապահովելով»,– ընդգծեց Տերտերյանը։
Նա ավելացրեց, որ աղետների ռիսկերի նվազումը նաև արտացոլվում է Հայաստանի մարզերի և համայնքների սոցիալ–տնտեսական զարգացման, ինչպես կառավարության ծրագրերում։
Նրա խոսքով, բնական, համաճարակաբանական, բնապահպանական և ռազմական արհավիրքների ենթակա Հայաստանն աղետների ռիսկերի նվազումը դիտարկում է որպես առավել կարևոր խնդիր։
«Մենք մեզ վրա են զգում ինտենսիվ և էքստենսիվ աղետներից ստացված կորուստները։ Բազմաթիվ զարգացող երկրներում առայժմ չկա աղետներրի կանխարգելման գործող համակարգ։ Բոլոր երկրներում, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող ոչ մեծ, բայց հաճախակի աղետներն ազդում են ինչպես պետական բյուջեի, այնպես էլ տնտեսության և հասարակության վրա ընդհանուր առմամբ»,– ընդգծեց Տերտերյանը։
Նա նշեց, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժն առիթ ծառայեց աշխարհում աղետների կանխարգելման դեմ միավորվելու, ինչպես նաև համապատասխան կառույցներ ստեղծելու համար։ -0-