431.08
4.38
402.99
+12
Եղանակը Երևանում
Հայ

Աստղաբանի կանխատեսում. Կենդանակերպի որ նշաններն առավել հաջողակ կլինեն Աքաղաղի տարում

16:50
26 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն իր կանխատեսումն է տվել այն մասին, թե Կենդանակերպի որ նշանների համար առավել հաջող կլինի 2017 թվականը, ինչպես նաև ինչպիսին կլինի հաջորդ տարին Հայաստանի համար։

гороскоп, красный огненный петух

2017–ը` գլոբալ փոփոխությունների տարի

2017 թվականին սպասվող փոփոխություններն ու բարեփոխումները վերաբերում են բոլոր ոլորտներին, լինի դա քաղաքականություն, թե ֆինանսներ, կարծում է Գուրգեն Հովհաննիսյանը։ Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա, նրա խոսքով, աստղաբանությունում դրանք ասոցացվում են Մերկուրի, Յուպիտեր և Վեներա մոլորակների շարժման հետ։ 2016 թվականի դեկտեմբերի 19–ից մինչև 2017 թվականի հունվարի 8–ը Մերկուրին կատարում է իր հատուկ ռետրոգրադ շարժումը։

экономия, сбережения, финансы

Նա նշեց, որ այդ ժամանակահատվածը վտանգավոր է դեֆոլտներով, գների աճով, արժութային փոխարժեքների տատանումներով։ 2017 թվականի հունվարի 8–ից այդ երևույթները մի փոքր կմեղմվեն։

«Տարին բարդ կլինի, քանի որ Մերկուրին չորս անգամ կստուգի բոլորին ֆինանսական կայունության տեսանկյունից։ Ապրիլի 10–ից մայիսի 3–ը Մերկուրին կրկին կսկսի իր ռետրոգրադ շարժումը։ Երրորդ վտանգավոր ժամանակահատվածն օգոստոսի 13–ից սեպտեմբերի 5–ն է, իսկ վերջինը կլինի տարեվերջին` դեկտեմբերի 3-ից 23–ը»,– ասաց Հովհաննիսյանը։

Աստղաբանը նշեց, որ 2017 թվականը կդառնա գլոբալ փոփոխությունների տարի, քանի որ առնչվում է մեր մտածողության հետ, այսինքն, աստիճանաբար անցում է կատարվելու նյութական մտածողությունից դեպի ավելի հոգևոր, արժեքների վերաիմաստավորում է լինելու։ Քանի որ 2017 թվականը կանցնի Վեներայի հովանավորության ներքո, ապա փոփոխոըւթյունները շատ արագ, անկանխատեսելի և հակասական կլինեն։

«Տարին ֆինանսապես բարդ և ծանր կլինի, բայց Հայաստանը կհաղթահարի դժվարությունները և ավելի կուժեղանա։ Նաև նախադրյալներ կստեղծվեն հաջորդ տարիներին հաջողության հասնելու համար»,– ասաց Հովհաննիսյանը։

Ցլերը, Կշեռքները և Այծեղջյուրները կլինեն «գլխավոր դերերում»

Աստղաբանը ֆինանսական կանխատեսումներ չտվեց Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար, քանի որ, ըստ նրա, դա որոշակիորեն ծրագրավորում է մարդկանց։

Знаки Зодиака Созвездие.jpg

Այնուամենայնիվ, նա նշեց, որ քանի որ 2017 թվականում գերիշխում է իշխանության եռախումբը, որը կազմում են Ցուլը, Կշեռքն ու Այծեղջյուրը, ապա հենց նրանք կդառնան այն լոկոմոտիվը, որից կախված կլինի մյուս նշանների ներկայացուցիչների ֆինանսական բարեկեցությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:31
24 Նոյեմբերի 2023
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
22:24
24 Նոյեմբերի 2023
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
18:12
24 Նոյեմբերի 2023
Կոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմս
Գումար խնայելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք և կամք, իսկ ներդնելու համար՝ ռիսկերը հավասարակշռելու և ներդրումային լավագույն գործիքներ ընտրելու հմտություն
18:06
24 Նոյեմբերի 2023
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում
14:35
24 Նոյեմբերի 2023
Ավելի քան 87 մլն դրամ է հատկացվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
Ավելի քան 87 մլն դրամ է հատկացվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
13:20
24 Նոյեմբերի 2023
Մեկուկես տարի անց մեղադրանք է առաջադրվել լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան փաստով
Լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել մեկուկես տարի անց
11:43
24 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև 15։00–ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
Այսօր մինչև 15։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
10:21
24 Նոյեմբերի 2023
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
10:15
24 Նոյեմբերի 2023
Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
16:02
23 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը կնքեցին համագործակցության պայմանագիր
Համաձայնագրի ստորագրումը կազմակերպված էր Դալանի շինարարական հրապարակում, որտեղ ներկա էին նախագծում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր, գնորդներ
15:49
23 Նոյեմբերի 2023
ԵՊՀ–ի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է․ նախարար
ԵՊՀ–ում գրանցված պայթյունի հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է