Արտառոց դեպք. Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է գետնից մի քանի մետր բարձրության վրա, ՊՆ-ն մեկնաբանում է (ՎԻԴԵՈ)

17.09.2020, 16:37
Արտառոց դեպք. Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է գետնից մի քանի մետր բարձրության վրա, ՊՆ-ն մեկնաբանում է. ՎԻԴԵՈ
Արտառոց դեպք. Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է գետնից մի քանի մետր բարձրության վրա, ՊՆ-ն մեկնաբանում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում տեսախցիկն արտառոց երևույթ է ֆիքսել. Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել, այս մասին հաղորդում է Auroranews-ը:

Տեսանյութում երևում է, թե վարորդներն ինչպես են անակնկալի գալով փոխում ճանապարհի երթևեկելի գիծը: 

Ինչպես Auroranews-ի հետ զրույցում հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային վարչության պետ Արամ Եղոյանը, նման ուղղաթիռներ չկան գրանցված իրենց մոտ և տեսակադրերում երևացող ուղաթիռռը իրենցը չէ:

Կատարվածն իր Facebook-յան էջում մեկնաբանել է նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:   

«Ուսումնամարզական թռիչքներ են, անվտանգության կանոնների պահպանմամբ․․․ խուճապի կարիք չկա: Հ․ Գ․ ավիացիոն տեխնիկայի գերցածր բարձրության թռիչքները կոնկրետ վարժաձևեր են և հրապարակելն էլ պարտադիր չէ», - նշել է ՊՆ խոսնակը: 

Տեսանութը կարող եք դիտել հետևյալ հղումով: -0-

Ուսումնամարզական թռիչքներ են, անվտանգության կանոնների պահպանմամբ․․․ խուճապի կարիք չկա Հ․ Գ․ ավիացիոն տեխնիկայի գերցածր բարձրության թռիչքները կոնկրետ վարժաձևեր են և հրապարակելն էլ պարտադիր չէ

Опубликовано Shushan Stepanyan Четверг, 17 сентября 2020 г.