Արցախի և Հայաստանի փրկության ծրագիր . ՀՅԴ ներկայացուցիչը նշել է երկու կարևոր գործողություն (ՎԻԴԵՈ)
14:47
11 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը չորեքշաբթի հանրավաքի ժամանակ հնչեցրել է երեք հիմնական քայլեր՝ կոչելով դրանք Հայաստանի և Արցախի փրկության համար ծրագրի կարևոր բաղկացուցիչները:
«Ունենք երկու կարևոր գործողություն Արցախը փրկելու համար՝ պետք է ազատենք Արցախը հանձնող իշխանություններից, երկրորդը՝ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն, համախմբենք մեր ժողովրդին, վերջ տանք պառակտումներին, ջլատումներին և փրկենք Հայաստան ու Արցախը, սա է մեր ծրագիրը: Այս պահից գործում է Հայաստանի փրկության կոմիտեն, որն ունի երկու կարևոր գործողություն»,- հայտնել է Սաղաթելյանը հանրավաքի ժամանակ:
Նա նշել է, որ այս պահին ձևավորվում է ազգային փրկության կոմիտե՝ հայրենիքը փրկելու համար։ Նիկոլը պետք է հեռանա, որ Հայաստանը փրկենք։ Մենք զիջելու հայրենիք չունենք:
«Սա Արցախի և Հայաստանի համար պայքար է: Մենք պետք է փրկենք
Հայաստանն ու Արցախը Փաշինյանից»,- նշել է նա: -0-
Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից ՀՀ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքներով. ՄԻՊ–ը դիմել է ԵԱՀԿ–ի գործող նախագահին և այլ կառույցներին
«Սահմանադրությամբ կրոնի ազատությունը անքակտելի իրավունք է, նշեմ, որ ամուսինս չի հանդիսանում քարոզիչ»,- նշել է նորանշանակ նախարար, չպատասխանելով հարցին, թե իր ամուսինը հարո՞ւմ է աղանդին. ՎԻԴԵՈ