421.45
4.21
389.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Արարատում տղամարդը ձերբակալվել է` նախկին կնոջն առևանգելու համար

21:05
03 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 30–ին առավոտյան Արարատի մարզի 30-ամյա բնակչուհին տանից դուրս է եկել՝ աշխատանքի գնալու նպատակով և չի վերադարձել:

Հաջորդ օրը կինը ներկայացել է և հայտնել, որ իրեն առևանգել էր նախկին ամուսինը` հաշտվելու նպատակով։ Նա, ըստ կնոջ հաղորդման, 2 ընկերների հետ և BMW մակնիշի ավտոմեքենայով տարել են իրեն դեպի Այնթապ գյուղի գերեզմանատուն, որից հետո ընկերները հեռացել են։ Կինը մերժել է հաշտվելու առաջարկը, ինչից հետո նախկին ամուսինը գցել է կնոջն ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ, տեղափոխել տարբեր վայրեր և պարբերաբար բռնություն գործադրել։

Սպառնալիքներից վախենալով՝ կինը համաձայնել է հաշտվել և միանալ նախկին ամուսնու հետ, սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 1-ին, առիթ գտնելով՝ դիմել է փախուստի։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի (Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը) հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում:

Загружается новость ... "Лево"

Քրեական գործով ձերբակալվել է Արարատի մարզի բնակիչը՝ նախկին կնոջն առևանգելու կասկածանքով։

Քրեական գործով կինը ճանաչվել է տուժող։ Նախկին ամուսինը հայտնաբերվել է, ձերբակալվել և հարցաքննվել դեպքի շուրջ։ Կատարվել է նաև առերես հարցաքննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:30
08 Ապրիլի 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
14:22
08 Ապրիլի 2024
Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի ռիսկը պահպանվում է, բայց լայնամասշտաբ էսկալացիայի հավանականությունը փոքր է․ ընդդիմադիր պատգամավոր
Նա նշել է, որ Ադրբեջանը զինվում է բոլորի աչքի առաջ. Եվ բնական է, որ մի օր այդ զենքը կկիրառվի
13:48
08 Ապրիլի 2024
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին (ՎԻԴԵՈ)
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին․ ՎԻԴԵՈ
11:33
08 Ապրիլի 2024
Բողոքի ակցիա ԱԳՆ–ի մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Այս պահին բողոքի ակցիա է ընթանում ՀՀ ԱԳՆ–ի շենքի մոտ
10:47
08 Ապրիլի 2024
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում (ՖՈՏՈ)
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում․ ՖՈՏՈ
10:00
08 Ապրիլի 2024
Սյունիքում և Տավուշում Ադրբեջանի կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ (ՖՈՏՈ)
Ադրբեջանի կրակի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել  Սյունիքում և Տավուշում. ՖՈՏՈ
09:51
08 Ապրիլի 2024
Այսօր մինչև 16։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 16։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ