431.08
4.38
402.99
+7
Եղանակը Երևանում
Հայ

ARARAT-ն արժանացել է «Just Drinks Excellence Awards» հեղինակավոր մրցանակի

12:37
29 Օգոստոսի 2023
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Միջազգային հայտնի «Just Drinks Excellence Awards» ալկոհոլային խմիչքների մրցույթը ամփոփեց 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին երկու պատվավոր մրցանակ շնորհելով, հաղորդում է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունը:

Այսպես՝ ARARAT-ը իր համահոտային շարքի ARARAT Cherry-ով հաղթող է ճանաչվել «Նորարարություններ» և «Արտադրանքի լավագույն ներկայացում» անվանակարգերում։

«ARARAT-ը իր համահոտային շարքով Հայկական կոնյակին հաղորդում է բացառապես նոր հարթություն` բացելով նրա համար լիովին նոր հնարավորություններ՝ սպառման նոր եղանակներ և նոր լսարան»,- ասված է մրցանակաբաշխության հայտարարության մեջ։

Միավորելով ոլորտի լավագույն մասնագետներին՝ գիտնականներից մինչև համտեսողներ, «Just Drinks Excellence Awards» մրցույթը տարեկան դիտարկում է հազարավոր հայտեր աշխարհի տարբեր երկրներից։

Հիշեցնենք, որ ARARAT-ի համահոտային շարքը մեկնարկել է 2019 թվականին և ներառում է հետևյալ տեսականին՝ ARARAT Apricot, ARARAT Coffee, ARARAT Cherry և բոլորովին վերջերս թողարկված ARARAT Honey-ն։

ARARAT-ի համահոտային նորարարական շարքը նպատակ ունի ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավելու նոր սպառողների։ Երևանի կոնյակի գործարանի մասնագետների և ARARAT-ի աշխարհասփյուռ թիմերի հետևողական աշխատանքի շնորհիվ նախորդ տարիներին թողարկած ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն և ARARAT Cherry-ն սպառման ծավալներով դարձան և արդեն մի քանի տարի պահպանում են աշխարհում առաջին հորիզոնականը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Դրա մասին են վկայում ալկոհոլային ոլորտի IWSR միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերության հաշվետվությունները։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:30
28 Նոյեմբերի 2023
Արայիկ Հարությունյան․ Լարսի անցակետի փակելը չի ազդի Հայաստանի վրա, եթե հայերը գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ
Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին
13:00
28 Նոյեմբերի 2023
44-օրյա պատերազմի ընթացքում՝ մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը, հարուցվել է քրեական հետապնդում
44-օրյա պատերազմի ընթացքում՝ մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը, հարուցվել է քրեական հետապնդում
12:03
28 Նոյեմբերի 2023
Երևանի 6 վարչական շրջաններում ջրանջատում է նախատեսված
Երևանի 6 վարչական շրջաններում ջրանջատում է նախատեսված
08:33
28 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև գիշերը 12-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Այսօր մինչև գիշերը 12-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
19:37
27 Նոյեմբերի 2023
Ավտոներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 1մլրդ 727մլն դրամ վնասը
Ավտոներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունը ՌԴ-ում ավտոմեքենաների վաճառքը ձևակերպել է ինքնարժեքից ցածր գնով
15:50
27 Նոյեմբերի 2023
Convivial Reunion․ ԵԿԳ–ի աշխատակիցների մշակութային փորձառությունը՝ Հայաստանի ազգային գրադարանում (ՖՈՏՈ)
Նոյեմբերի 24-ին Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում գործարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան
15:41
27 Նոյեմբերի 2023
Առաջիկա երկու օրերին մեզ համար ավելի հստակ կլինի․ էկոնոմիկայի փոխնախարարը՝ Լարսում հայկական բեռնատարների շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Երկու օրվա ընթացքում հստակ կլինի Վերին Լարսում հայկական բեռնատարների շուրջ ստեղծված իրավիճակը, կարծում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը
13:06
27 Նոյեմբերի 2023
Երևանի մետրոյում գորրծարկվել է միասնական վճարային համակարգ
Երևանի մետրոյում գորրծարկվել է միասնական վճարային համակարգ
11:05
27 Նոյեմբերի 2023
Հայտնաբերվել է 55 հազ․ դոլար․ բացահայտվել է խոշոր հափշտակություն նախադպրոցական ուսհաստատություններում սննդի մատակարարման գործընթացում (ՎԻԴԵՈ)
Հայտնաբերվել է 55 հազ․ դոլար․ բացահայտվել է խոշոր հափշտակություն նախադպրոցական ուսհաստատություններում սննդի մատակարարման գործընթացում. ՎԻԴԵՈ
22:31
24 Նոյեմբերի 2023
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
22:24
24 Նոյեմբերի 2023
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
18:12
24 Նոյեմբերի 2023
Կոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմս
Գումար խնայելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք և կամք, իսկ ներդնելու համար՝ ռիսկերը հավասարակշռելու և ներդրումային լավագույն գործիքներ ընտրելու հմտություն