Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելը (ՖՈՏՈ)
15.07.2020,
14:16
Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելը. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի ուղղությունները: Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում:
Загружается новость ... "Лево"
«Մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց ուղղություններով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-