Ապրիլի 3-ից Երևանում 90 օրով ճանապարհահատված կփակվի

23.03.2026, 15:43
Ճանապարհահատվածը կփակվի հիմնանորոգման նպատակով
Ապրիլի 3-ից Երևանում 90 օրով ճանապարհահատված կփակվի

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Երևանում 90 օրով ճանապարհահատված կփակվի։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

«Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա.Ավետիսյան - Վ.Փափազյան փողոցների հատման խաչմերուկը Վաղարշյան - Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարահատվածը»,-նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

 Նշվում է նաև, որ ճանապարհահատվածը փակվում է հիմնանորոգման նպատակով: