ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է: Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել»,- նշել է նա իր Facebook-յան էջում:-0-