Անձրևներ ու ջերմաստիճանի նվազում է սպասվում Հայաստանում

29.09.2017, 10:53
Անձրևային եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանի ողջ տարածքում։
Անձրևներ ու ջերմաստիճանի նվազում է սպասվում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անձրևային եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանի ողջ տարածքում։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, անձրևներն ու ամպրոպներ են սպասվում սեպտեմբերի 29-30–ին և հոկտեմբերի 1–ին առավելապես գիշերը և երեկոյան ժամերին, իսկ հոկտեմբերի 2-3–ին` պարբերաբար մարզերի մեծամասնությունում և Երևանում։

Քամին կլինի արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 17-22 մետր վայրկյան։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1–ին կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ հոկտեմբերի 2-3–ին կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում ուրբաթ և շաբաթ օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 21-23 աստիճան, իսկ կիրակի կջերմանա մինչև 23-25 աստիճան, հաջորդ երկու օրերին ջերմաստիճանն աստիճանը կնվազի մինչև 18-20 աստիճան։ -0-