Անչափահասներին ծխախոտ ու ալկոհոլ վաճառողները կենթարկվեն պատասխանատվության. քաղաքապետ
07.11.2016,
21:02
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել դեռահասներին ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի արգելքի նկատմամբ վերահսկողությունը:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել դեռահասներին ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի արգելքի նկատմամբ վերահսկողությունը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երկոիշաբթի կայացած խոհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ոգելից խմիչքներ վաճառողների նկատմամբ տուգանք սահմանելուն:
Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առևտրի բոլոր օբյեկտներին ծանուցել օրենքի կետը խախտելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին։
Աշխատակազմի իրավաբանական վարչությանն էլ հանձնարարվել է 18 տարին չլրացած անձանց ակումբներ և զվարճանքի այլ վայրեր այցելելը սահմանափակող իրավական նորմ մշակել ու ներկայացնել առաջարկ: -0-