Անչափահասի բռնաբարության համար կալանավորվածը կարել է աչքերն ի նշան բողոքի

17.08.2016, 15:46
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը կարել է աչքերն ի նշան բողոքի:
Անչափահասի բռնաբարության համար կալանավորվածը կարել է աչքերն ի նշան բողոքի
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը կարել է աչքերն ի նշան բողոքի, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Ըստ հաղորդման, կալանավոր Արթուր Հովհաննիսյանն այդ կերպ բողոքում է խցային պայմաններից։ «Չնայած խցային պայմանները բարելավվել են, աչքերը շարունակում են կարված մնալ»,- ասել է ԱՆ քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժնի աշխատակիցը:

Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի (խոշտանգում), 138-րդ հոդվածի 3-րդ մասի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), 142-րդ (անառակաբարո գործողություններ) և 66-րդ (պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) հոդվածների հատկանիշներով: -0-