ԱՆ. Երևանում բախումների ընթացքում 12 տուժածները շարունակում են բուժումը

17.04.2018, 10:52
Երևանի հիվանդանոցներում երեքշաբթի ժամը ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։
ԱՆ. Երևանում բախումների ընթացքում 12 տուժածները շարունակում են բուժումը
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի հիվանդանոցներում երեքշաբթի ժամը ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։

Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, բուժօգնություն ստացողներից մեկը նախօրեին վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։

Հաղորդման համաձայն, մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։

Ակտիվիստներից մեկը Փաշինյանին հայտնել է, որ Բաղրամյան պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկից մի քանի մասնակիցներ բերման են ենթարկել ոստիկանություն։ -0-