Ամսական մոտ 1000 աշխատակից է ազատվում աշխատանքից խոշոր ձեռնարկություններում
12.02.2016,
10:45
Հայաստանի խոշոր ձեռնարկություններում խորանում են մարդկանց աշխատանքից ազատելու միտումները:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խոշոր ձեռնարկություններում խորանում են մարդկանց աշխատանքից ազատելու միտումները, պնդում են հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին մոտ կանգնած` «Հայկական ժամանակ» թերթի աղբյուրները։
Ըստ պարբերականի աղբյուրների հայտնած տեղեկությունների, վերջին շրջանում յուրաքանչյուր ամիս այդ խոշոր ձեռնարկություններում աշխատանքից ազատվում է մոտ հազար աշխատող։
«Պատճառը տնտեսական ծանր իրավիճակն է, որը ստիպում է ընկերություններին կրճատել ծախսերը»,– գրում է թերթը։
Գրառման մեջ նշվում է, որ աշխատողների թվի փոփոխության մասին անցած տարվա վերջին եռամսյակի պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, «սակայն ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած խոշոր հարկատուների մոնիտորինգներից պարզ է դառնում, որ խոշոր հարկ վճարողների տեսչությունում գրանցված ավելի քան 520 ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը մեկ տարվա ընթացքում նվազել է մոտ 3 հազար 600-ով»։ -0-