438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկի կազմակերպած ScaleUp ֆորումը` հայ և օտարերկրյա ընկերությունների փոխգործակցության հարթակ

20:46
30 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկի և Amazon Web services-ի համագործակցության շրջանակում Երևանում չորեքշաբթի անցկացված ScaleUp ինովացիոն ֆորումը հայ և օտարերկրացի ընկերությունների փոխգործակցության հարթակ է դարձել, չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտնեց Ամերիաբանկի թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը։

«Դա տեղեկատվական տեխնոլոգիաների, հաղորդակցության և ֆինանսների հատվածի մեր հյուրերի համար խոսնակների հետ ծանոթանալու, կոնտակտներ փոխանակելու և ինչու ոչ` նոր նախագծեր սկսելու հնարավորություն է։ Դա միայն սկիզբն է, որը, վստահ ենք, շարունակություն կստանա տարբեր ոլորտներում»,– ասաց Դավթյանը։ Նա նշեց, որ այդ ֆորումի կազմակերպման գաղափարները ծագել է AWS–ի հետ գործակցության շրջանակում որոշակի պրոդուկտի շուրջ։

Загружается новость ... "Лево"

«Մտածեցինք` ինչու և ոչ։ Պետք է կիսվել, և դա կօգնի Հայաստանի զարգացմանը, այստեղ տեղակայված ընկերություններին ավելի մեծ հնարավորություններ է ւնձեռում նոր ծառայությունների ներդրման համար, քանի որ ինչպես AWS–ը, այնպես էլ մյուս հրավիրված հյուրերն իրենց հետ բերել են տեխնոլագիական միտումները և պատրաստ են կիսվել դրանով»,– ասաց ծառայության ղեկավարը։

Դավթյանը միաժամանակ նշեց, որ AWS–ի ընթացիկ նախագծեր կան, բայց ներկա պահին չի կարող ներկայացնել բոլորի էությունը, սակայն դրանք բոլորն էլ ուղղված կլինեն հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանը և թվայնացմանը։

Ավելին, նա հայտնեց, որ ընկերությունը մշտապես նոր լուծումներ է փնտրում։ «Նոր տեխնոլոգիաների ոլորտում ամեն ինչ շատ արագ է փոխվում, և հնարավոր չէ կենտրոնանալ միայն մեկ լուծման և մատակարարի վրա։ Ամեն տարի ինչ–որ նոր բան է ծնվում, և մենք, որպես ինովացիոն բանկ, հետևում ենք դրան և ցանկանում ենք առաջինը դա ներդնել»,– ասաց Դավթյանը։

Amazon Web Services–ն (AWS) աշխարհում մեծ տարածում գտած ամպային հարթակներից է, որն ունի բավականին լայն հնարավորություններ։ Amazon Web Services–ը տրամադրում է 165 բազմաֆունկցիոնալ ծառայություններ տվյալների մշակման կենտրոնների համար։ 2018թ.–ի արդյունքում, AWS ծառայությունից ստացված Amazon–ի տարեկան հասույթը կազմել է 25,6 մլրդ դոլար, իսկ մաքուր եկամուտը` 7,6 մլրդ դոլար։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: 2018թ.–ի արդյունքում Ամերիաբանկը Հայաստանի բանկային հատվածի առաջատարն է բոլոր հիմնական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, մաքուր եկամուտ և կապիտալ)։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ