Ամենացուրտ ձմռան մասին լուրը ֆեյք է. Սուրենյան

02.10.2017, 20:32
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում պատասխանել է Հայաստանում սպասվող սառը ձմռան մասին հարցին։
Ամենացուրտ ձմռան մասին լուրը ֆեյք է. Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում պատասխանել է Հայաստանում սպասվող սառը ձմռան մասին հարցին։

«Այն որ ասում են՝ մի ապուշ քարը գցում է փոսը, 100 խելոք չեն կարողանում հանեն, այս անգամ այդ ապուշը դարի ցուրտ ձմեռ ժողովրդին խոստացողն է: Ով տեսնում է, դա է հարցնում»,– գրել է նա, ավելացնելով, որ արդեն մեկ անգամ Հայհիդրոմետը հերքել է այդ լուրը։

Նրա խոսքով, Հայաստանի և ընդհանրապես աշխարհի ոչ մի Հիդրոմետ ծառայությունը նման բան չի տարածել: «Այդ լուրը համացանցում տարածել են ֆեյքերը»,– եզրափակել է Սուրենյանը։ -0-