437.67
4.35
404.35
-4
Եղանակը Երևանում
Հայ

Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Քոչարյանի ազատ արձակումը

16:46
20 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ այսօր ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել. նիստին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք իշխանություններին անհանգստացնում է այն, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխարինեց 2 մլրդ դրամ գրավով, Ալեն Սիմոնյանը նշել է, որ չի անհանգստացնում:

«Ոչ չի անհանգստացնում, ինչի՞ պետք է անհանգստացնի: Անհանգստացնում է մարդկանց զայրույթը և այն ընկալումը, որ ինչ-որ մեկին բռնել եք, բաց եք թողնում»,- հայտնել է Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ իրենք դատարանի վճիռների մասին իմանում են բոլորի հետ միասին, երբ դրանք հրապարակային են դառնում:

«Մենք ոչ մեկին չենք բռնում և բաց չենք թողնում: Դա քաղաքական որոշում չի եղել և չէր կարող լինել: Իրավական գործընթացը շարունակվում է, էլի են եղել դեպքեր, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է»,-ընգծել է ԱԺ փոխխոսնակը:

Դիտարկմանը, որ հանրության մեջ կա դժգոհություն, որ խոստացված վեթինգը, բարեփոխումները այդպես էլ չարվեցին, ԱԺ փոխխոսնակը հայտնել է, որ վեթինգը ոչ միայն իր մեջ պարունակում է այն, ինչ ուղիղ իմաստով խոսվում է, այլև տարբեր գործընթացներ, որոնք տեղի են ունենում:

«Բազմաթիվ փոփոխություններ տեղի են ունենում: Ուղղակի քանի որ լրատվական դաշտը, ցավոք սրտի, միտումնավոր թե ոչ միտումնավոր դրա վրա ուշադրություն չի դարձնում, և որևէ բացասական բան ստեղծելու և շրջանառության մեջ դնելու փնտրտուքի մեջ է, հաճախ դա հայտնի չի դառնում: Բոլոր հարցերը՝ լինի վեթինգը, ստեղծված իրավիճակը, քայլ առ քայլ լուծվում են և լուծվելու են: Բոլոր մտահոգություններին է դա վերաբերում»,- նշել է Սիմոնյանը:

Նա նաև անդրադարձել է քաղաքական պատվերների վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին:

«Քաղաքական պատվերի, քաղաքական դատարանի մասին յուրաքանչյուր խոսք տապալման է ենթարկվելու, որովհետև եթե այդ տրամաբանությամբ շարժվեինք, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին հիմա պետք է բաց չթողնեին»,- նշել է ԱԺ փոխխոսնակը:

Նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը: Նա կալանքից ազատ կարձակվի 2 միլիարդ դրամի գրավը վճարելու դեպքում։

Հիմա ՀՀ երկրորդ նախագահը տանն է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ