«Այնտեղ, ուր թշնամին մեզ է սպասում». Դադիվանքի վանահայրը կոչ է արել կռվել այնտեղ, որտեղ պետք է և պատմել, թե ինչ է կատարվում վանքում (ՎԻԴԵՈ)

05.12.2020, 16:22
«Այնտեղ, ուր թշնամին մեզ է սպասում». Դադիվանքի վանահայրը կոչ է արել կռվել այնտեղ, որտեղ պետք է և պատմել, թե ինչ է կատարվում վանքում. ՎԻԴԵՈ
«Այնտեղ, ուր թշնամին մեզ է սպասում». Դադիվանքի վանահայրը կոչ է արել կռվել այնտեղ, որտեղ պետք է և պատմել, թե ինչ է կատարվում վանքում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Դադիվանքի վանական համալիրի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ելույթ է ունեցել  «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ, որն անց է կացվում այս րոպեներին Երևանի Ազատության հրապարակում:

Загружается новость ... "Лево"

«Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր ես շատ տխուր եմ նրա համար, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, որ այսօր մեր զինվորների մարմինները գտնվում է այնտեղ, ուր թշնամին է՝  գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ»,- նշել է վանահայրը:

Տեր Հովհաննեսը հիշեցրել է, որ հպարտությունը մեծ մեղք է:

«Այսօր բազում երկրներ և գերտերություններ, որոնք պատերազմի մեջ չեն, չեն ասում հպարտ քաղաքացիներ, բայց մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ, մեզ հպարտ քաղաքացի ենք համարում»,- նշել է նա: 

Վանահոր խոսքով, մարդիկ եկել են այս հանրահավաքին իրենց արդար ձայնը բարձրացնելու:

«Բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել: Եթե այդպիսիները կան, խնդրում եմ վաղը, մյուս օրը հավաքվենք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվենք: Այնտեղ՝ այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում: Մենք պետք է մաքրենք մեր երկիրը, սա դեռ սկիզբն է»,- ընդգծել է նա: 

Վանահայրը պատմել է այն մասին, թե այս օրերին ինչ է կատարվում Դադիվանքում: 

«Այսօր Դադիվանքի պատերի տակ թուրքն է քայլում: Երեկ ուդիները (Ադրբեջանի տարածքում բնակվող ժողովուրդը, խմբգր.) այնտեղ իրենց ծառայությունն են մատուցել, բայց մեր հոգեւորականների ներկայությամբ: Այսօր դրա մասին պետք է մտածենք»,- հայտնել է վանահայրը:

Տեր Հովհաննեսը նաև նշել է հավատքի և սիրո մեջ հզորանալու անհրաժեշտության մասին:

«Գիտե՞ք, երբվանից  սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ սկսեցինք պառակտում առաջացնել՝ սպիտակներ-սերեւ, արցախցիներ-հայաստանցիներ, բայց մենք հայ ենք: Մեր մեջ պետք է լինի աստվածային սեր: Մենք կգնանք ու կհաղթենք, մեր տարածքները մեզ են սպասում: Աստված պահապան ձեզ, իմ հայ ժողովուրդ»,-նշել է նա:-0-